Տարիներ անց՝ Կալիֆորնիայում ստեղածագործող հայ գրողի գրքերը տեղ գտան հայրենիքում

Գրող, գրաքննադատ Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունները հայրենիքում ճանաչելի դարձնելու նպատակով Համահայկական գրողների միությունը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ: 30 տարի Կալիֆորնիայում ապրող և ստեղծագործող Գևորգ Քրիստինյանը երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ է: 84-ամյա Գևորգ Քրիստինյանը դեռ շարունակում է ստեղծագործել: Նրա ստեղծագործությունների ընթերումների շարքը մեկնարկեց նրա ծննդավայր Արևիկ գյուղում և շարունակվելու է Հայաստանով մեկ:
Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի խոսքով՝ այն ճանաչումը, որ ունի Գևորգ Քրիստինյանը ԱՄՆ-ում, պիտի ունենա նաև հայրենիքում․ – «Մենք ուզում ենք, որ ժամանակային ու տարածական այդ արգելքը մենք հաղթահարենք: Ահա թե ինչու Համահայկական գրողների միությունը գրական ընթերցումների շարք է նախաձեռնել՝ նվիրված անվանի գրողի ստեղծագործությանը»:
Մանրամասն՝ տեսանյութում
- Previous Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը՝ 1947 թվականին
- Next Երեխայի հետ շփվելիս քիչ օգտագործեք «Չ» տառով սկսվող բառեր. Թինա Փափախչյան