Տարեմուտի յոթ խրատ. Օ. Խայամ

Թե քո կյանքից ակնթա՛րթ իսկ պիտի անցնի,
Թույլ մի՛ տուր, որ անուրախ ու դատարկ անցնի:
Հիշիր՝ կյա՛նքն է կապիտալը ողջ աշխարհի.
Ինչպես դու այն տնօրինես՝ էնպե՛ս կանցնի:

***
Մարի՛ր մոլուցքն ագահության, քեզ այդ բեռից ազատիր,
Քիչ ու շատից, լավ ու վատից միտք ու հոգի անջատիր:
Թո՛ղ մի ձեռքդ թասին լինի, մյուսը՝ մեջքին սիրունիդ.
Էս մի քանի օրվա կյանքը տաղտուկի մեջ մի՛ վատնիր:

***
Ի՜նչ օգուտ, ցավել, տառապել իզուր բոլորի համար.
Ավելի լավ չէ՞ գեթ մոտիկ մեկին երջանկություն տալ:
Լա՛վ է՝ ջերմ սրտով դու ընկերոջդ լինես օգտակար,
Քան միայն խոսքով ,,տանես,, մարդկության հոգսերն անհամար:

***
Թե ուզում ես՝ խմի՛ր, սակայն խելք ու միտքդ մի՛ կորցրու,
Պահի՛ր չափի զգացումը, դու այն երբեք մի՛ կորցրու:
Զգո՛ւյշ , հարբած՝ չնեղացնես արժանավո՛ր, կի՛րթ մարդկանց,
Հանուն մի թաս գինու՝ քո լավ ընկերներին մի՛ կորցրու:

***
Քանի ողջ ես, մի՛ հալածիր դու ո՛չ մեկին,
Ցասման հրով քո մի՛ խանձիր դու ո՛չ մեկին:
Ուզու՞մ ես միշտ հանգիստ լինել, ապրել խաղաղ,
Ուստի ճնշման մի՛ ենթարկիր և ո՛չ մեկին:

***
Մի լցրու գլուխդ դու այն երազանքով ,
Ինչը սահմանված չէ քեզ Բարձրյալի կամքով:
Հա՛, բոլո՜րն են ուզում ապրել՝ ոնց դրախտո՛ւմ,
Բայց ամեն ոք պիտի ապրի հենց ի՛ր կյանքով:

***
Օգուտ չունի փողն հավաքել՝ մի կողմ դնե՛լ,
Թե չես կարող հավերժությո՛ւն մի օր գնել:
Ժամկետո՛վ է տրված կյանքը քեզ, բարեկա՛մ.
Աշխատիր ո՛չ մի ակնթարթ բաց չթողնել:

 

Թարգմ. Լ. Բլբուլյանի

Գրառումը՝ Լևոն Բլբլուլյանի ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...