Տարանտինոն ցույցի է դուրս եկել ընդդեմ ոստիկանական ամենաթողության

Հայտնի ամերիկացի ռեժիսոր Քվենթին Տարանտինոն հարյուրավոր ցուցարարների հետ միասին բողոքի երթ է անցկացրել Նյու Յորքի փողոցներում՝ իր դժգոհությունն արտահայտելով ոստիկանական ամենաթողության դեմ։ «Օսկարի» մրցանակակիրը ցույցին մասնակցելու համար հատուկ ժամանել է Քալիֆորնիայից։

«Ես գիտակից մարդ եմ։ Եթե դու տեսնում ես՝ ինչպես է սպանություն տեղի ունենում, պետք է ոտքի կանգնես ու ընդդիմանաս դրան։ Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ ես զոհի կողմից եմ»,-ասել է Տարանտինոն։

Ցույցը տեղի է ունեցել Նյու Յորքի 6-րդ ավենյուում։

Տարածել`
Share

You may also like...