Տարանտինոն խոսել է «Սպանել Բիլին» ֆիլմի 3-րդ մասի նկարահանման մտադրության մասին

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտնել է, որ «Սպանել Բիլին» ֆիլմի շարունակության հայտնվելու հավանականությունը բարձր է, գրում է segodnya.ua-ն:

«Շարունակությունը նկարահանել արժե, համենայն դեպս, գոնե այն պատճառով, որ Ումա Թուրմանը և ես սիրում ենք միասին աշխատել: Սակայն առաջին և 3-րդ մասերի իրադարձությունների միջև պետք է բավականին ժամանակ անցնի։ Հերոսուհուն պետք է թողնել հանգստանալ, որոշ ժամանակ դստեր հետ անցկացնել»,- ասել է Տարանտինոն:

Ռեժիսորը նաև խոստովանել է, որ «Սպանել Բիլին» ֆիլմում իրեն հաջողվել է ավելի առաջ գնալ և ստեղծել լիակատար գոյություն չունեցող աշխարհ, որտեղ ինքնաթիռներում բաժակների դարակների փոխարեն սամուրայների թրերի դարակներ են:

Տարանտինոն, սակայն, չի պարզաբանել, թե երբ է մտադիր սկսել ֆիլմի շարունակության նկարահանումները:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Տարանտինոն խոսել է «Սպանել Բիլին» ֆիլմի 3-րդ մասի նկարահանման մտադրության մասին”

Leave a Reply

Your email address will not be published.