«Տանը միայնակ» ֆիլմն այս տարի նշում է իր 25-ամյակը

«Տանը միայնակ» ֆիլմն առաջին անգամ էկրաններին է հայտնվել 1990թ. նոյեմբերի 10-ին, այսինքն՝ գրեթե 25 տարի առաջ։ Այդ հոբելյանի կապակցությամբ 20 Century Fox ստուդիան կինոշարքի առաջին մասը կթողարկի վարձույթում սահմանափակ քանակությամբ, գրում է filmpro.ru-ն։

Սցենարիստ Ջոն Հյուզի ամենատպավորիչ աշխատանքներից մեկը նույնիսկ 25 տարի անց նույնքան հայտնի է և սիրված։ Համաշխարհային վարձույթում այն ներկայում հավաքել է ավելի քան 476 մլն դոլար։

Արդեն հայտնի է, որ բոլոր ցանկացողները կարող են կատակերգությունը մեծ էկրանին տեսնել 2015թ. նոյեմբերի 8-ին և 11-ին։ Խոսքը միայն ԱՄՆ-ի կինոթատրոնների մասին է։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Տանը միայնակ» ֆիլմն այս տարի նշում է իր 25-ամյակը”

Leave a Reply

Your email address will not be published.