Տաթևի վանական համալիրում տեղի կունենա շարականի փառատոն

Music of Armenia-ն ուրախ է հայտարարել «Շարական» փառատոնի բացման մասին, որը, «Տաթևի վերածնունդ» հիﬓադրաﬕ աջակցությամբ, առաջին անգամ տեղի կունենա սեպտեմբերի 14-ից 16-ը Տաթևի վանական համալիրում: Տոնելով այս յուրահատուկ արվեստի գեղեցկությունը՝ «Շարական» փառատոնի նպատակն է պահպանել հայ հոգևոր երաժշտության ժառանգությունը:

Մի քանի օրերի ընթացքում «Շարական» փառատոնը իր շուրջը կﬕավորի տարբեր երգչախմբերի ՝ ի նվիրուﬓ այս բացառիկ արժեքավոր ժանրի: «Շարական» փառատոնն այս տարի անցկացվում է առաջին անգամ և նախատեսվում է այն աﬔնամյա դարձնել:

Փառատոնը հայ երաժիշտներին և հետաքրքրված հանդիսատեսին տրամադրելու է ﬕ հարթակ այս հարուստ և բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին ավելի խորը ծանոթանալու համար:

Փառատոնի նպատակներն են՝ վերաբացահայտել և պահպանել հայ հոգևոր երաժշտության ժառանգությունը, բացահայտել նոր տաղանդներ, խթանել ազգային, ﬕջազգային և ﬕջմշակութային համագործակցությունը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed