Տագանկայի թատրոնում հայտնաբերվել է Վիսոցկու թողած քառատողը

Տագանկայի թատրոնի տնօրեն Իրինա Ապեկսիմովան հայտնել է, որ դերասան և պոետ Վլադիմիր Վիսոցկուն պատկանած սեղանի դարակներից մեկում հայտնաբերվել է նրա` մատիտով գրած բացառիկ քառատողը:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, քառատողը վերցված է Վիսոցկու «Я вообще подкидыш» երգից։

Տագանկայի թատրոնի տնօրենը նշել է, որ դա իրենց համար բացառիկ ու անչափ կարևոր հայտնագործություն է:

Աղբյուրը մանրամասնում է, որ Վիսոցկին Տագանկայի թատրոն է ընդունվել 1964թ., որտեղ աշխատել է ցկյանս` մինչ 1980թ.:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Տագանկայի թատրոնում հայտնաբերվել է Վիսոցկու թողած քառատողը”

Leave a Reply

Your email address will not be published.