Վրաստանում ստեղծել են ժամանակակից վրացի գրողների առաջին էլեկտրոնային բազան

Վրաստանում ստեղծել են ժամանակակից վրացի գրողների առաջին էլեկտրոնային բազան։ Շնորհանդեսը կայացել է սեպտեմբերի 16-ին Մշակույթի նախարարությունում։ Միջոցառմանը ներկա է եղել Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի փոխնախագահ Թոբիաս Ֆոսը։

Անգլիալեզու բազայում ներկայացված են հետխորհրդային շրջանի վրացի հեղինակների պորտֆոլյեները՝ կենսագրություն, մատենագրություն, գրական մրցանակների մասին տեղեկություն, փորձնական օտարալեզու թարգմանություններ։

Շնորհանդեսի ժամանակ նշվել է, որ առաջին լիակատար էլեկտրոնային բազան կարեւոր դեր է խաղալու արտասահմանում վրացի գրողների հռչակը տարածելու գործում, գրում է ՏԱՍՍ-ը։

Էլեկտրոնային բազան ստեղծվել է Վրացական գրքի ազգային գործակալության կողմից 2018թ. Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին մասնակցելու համար, որտեղ Վրաստանը ներկայացված կլինի պատվավոր հյուրի կարգավիճակով։

Տարածել`
Share

You may also like...