Վուսթերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ տեղի կունենա

Հոկտեմբերի 25-ին ամերիկյան Մասաչուսեցի նահանգի Վուսթեր քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին նվիրված համերգ:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաեւ մանկական երկու երգչախումբ հանդես կգան տեղի «Master Singers of Worcester» երգչախմբի հետ:  Ավելին, երիտասարդ երգիչները կկատարեն միայն հայերեն ստեղծագործություններ, տեղեկացնում է  telegram.com կայքը:

Կիրակնօրյա պատարագի ընթացքում արքեպիսկոպոս Հայկազյանը կսրբագործի Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների սրբապատկերի պատճենը: Սրբապատկերը ներկայացվել  էր ապրիլի 23-ին Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ընթացքում:

Նշենք, որ Վուսթերի հայ համայնքը ԱՄՆ ամենահին հայ համայնքներից մեկն է համարվում: Սուրբ Փրկչի հայ եկեղեցին քաղաքում կառուցվել է  1890-ին եւ սրբագործվել 1891-ին: Այն Արեւմտյան կիսագնդում կառուցված առաջին հայկական եկեղեցին է:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Վուսթերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ տեղի կունենա”

Leave a Reply

Your email address will not be published.