Վիսոցկու ստեղծագործությունները կհնչեն Ժ.Դեպարդիեի կատարմամբ

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կժամանի Մոսկվա՝ մասնակցելու ռուս դերասան, երգահան Վլադիմիր Վիսոցկու 80-ամյակին նվիրված համերգին, որի ժամանակ կկատարի Վիսոցկու երգերը ֆրանսերեն ու ռուսերեն լեզուներով: Դեպարդիեն վաղուց էր երազում աշխատել Վիսոցկու և նրա տեսքտերի հետ: Այս ամսին հայտնել ենհամերգի կազմակաերպիչները: Դեռևս 1970-ականներին եղել է «Արձակուրդ Վիեննայում» ֆիլմի գաղափարը՝ Վլադիմիր Վիսոցկու և Էդուարդ Վոլոդարսկու սցենարի հիման վրա: Այն ներկայացնում է համակենտրոնացման ճամբարի գերիների պատմությունը, որոնց հաջողվում է պատերազմի ավարտից մի քանի օր առաջ փախչել: Վիսոցկու կինը՝ Մարինա Վլադին, այդ սցենարը թարգմանել է ֆրանսերեն ու տարել Փարիզ: Երիտասարդ, բայց արդեն հայտնի դերասաններ Ժերար Դեպարդիեն ու Դանիել Օլբրիխսկին համաձայնել են առանց հոնորարի նկարահանվել ֆիլմում: Ցավոք սրտի, Վիսոցկու մահը խանգարել է այն կյանքի կոչել:
Համերգը տեղի կունենա ապրիլի 25-ին՝ «Ռոսիա» համերգասրահում:
«Տարիներ անց Ժերար Դեպարդիեն խանդավառորեն խոսում է Վիսոցկու մասին և ափսոսում է չիրականացված ծրագրերի համար: Վիսոցսկու 80-ամյակին նվիրված համերգի կազմակերպիչների հրավերով նա կգա Մոսկվա և կկատարի երգահանի երգերը ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով»,-նշել են նրանք :
Աղբյուրը` menq.org
- Previous «Կասանդրա» սերիալից հայտնի դերասան Օսվալդո Ռիոսը տատիկը Զեյթունի հայ է
- Next Լուսինե Զաքարյան առաքելությունը դեռ չի ավարտվել