Վլադիմիր Սպիվակովն ու «Մոսկվայի վիրտուոզները» ելույթ ունեցան երեւանյան հանդիսատեսի առջեւ

Հանրահայտ ռուս դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովն ու «Մոսկվայի վիրտուոզները» կամերային նվագախումբն ապրիլի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցան երևանյան հանդիսատեսի առջեւ:

Առաջինը հնչեց Մոցարտի «Դիվերտիսմենտ №3 ֆա մաժոր»-ը, այնուհետեւ՝ Լուիջի Բոկերինիի «Ռե մինոր» սիմֆոնիան:

Մաեստրոյի հետ մեկ բեմում ելույթ ունեցավ նաև պատանի դաշնակահարուհի Ալեքսանդրա Ստիչկինան՝ գրավելով հանդիսատեսի ուշադրությունը: Երաժիշտների կատարմամբ հնչեց Հայդենի «Կոնցերտ դաշնամուրի №11 ռե մաժոր»-ը:

Համերգը տևեց շուրջ երկու ժամ: Հանդիսատեսը երկար ժամանակ չէր ցանկանում հրաժեշտ տալ մաեստրոյին և երաժիշտներին երեք անգամ կրկին բեմ հրավիրեց:

Սպիվակովն ու «Մոսկվայի վիրտուոզները» նվագախումբը ելույթ կունենան նաեւ ապրիլի 29-ին: Կհնչեն Մոցարտի, Չայկովսկու, Ռոսինիի եւ Պիացոլլայի ստեղծագործությունները:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Վլադիմիր Սպիվակովն ու «Մոսկվայի վիրտուոզները» ելույթ ունեցան երեւանյան հանդիսատեսի առջեւ”

Leave a Reply

Your email address will not be published.