Վիսոցկու վերջին բանաստեղծությունը եւ հետմահու դիմակը աճուրդի են դրվել

Բանաստեղծ, դերասան ու երգահան ու երգիչ Վլադիմիր Վիսոցկու հետմահու դիմակն ու  վերջին բանաստեղծության ձեռագիրը աճուրդի են դրվել: Այս մասին կիրակի, հոկտեմբերի 11 –ին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով փարիզյան Drouot աճուրդային տունը:

Երկու լոտերն էլ աճուրդի է դրել Վիսոցկու այրին՝ Մարինա Վլադին: Բանաստեղծությունը 1980 թ. հունիսի 11-ին է գրվել՝ գնացքի տոմսի վրա: Այս ձեռագրի նախնական գինը 15 հազար եվրո է: Իսկ հետմահու դիմակն այրին գնահատել է 50 հազար:

Այս երկու լոտերից բացի աճուրդում վաճառվելու են Վիսոցկու լուսանկարները: Աճուրդները կայանալու են նոյեմբերի 24-ին ու 25-ին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Վիսոցկու վերջին բանաստեղծությունը եւ հետմահու դիմակը աճուրդի են դրվել”

Leave a Reply

Your email address will not be published.