Վին Դիզելը հայտարարել է, որ «Ֆորսաժ» ֆիլմերի շարքը կհասնի 10-ի

Դերասան և պրոդյուսեր Վին Դիզելը հայտարարել է, որ «Ֆորսաժ» ֆիլմերի շարքը կհասնի մինչև 10-ի։ Դրանով պատմությունը կարելի է ավարտել, կարծում է դերասանը։

««Ֆորսաժ»-ի երկրպագուները լավագույնն են աշխարհում։ Այն պահից, ինչ ես 2008-ին դարձել եմ ֆիլմի պրոդյուսերը, դուք իմ հետ անցել եք յուրաքանչյուր քայլն այդ ճանապարհին՝  տալով անգնահատելի փոխադարձ կապ»,- գրել է Դիզելն իր ֆեյսբուքյան էջում։

Նա խոստովանել է, որ հարաբերությունները Universal ընկերության հետ եղել են ջերմ և գրեթե ընտանեկան։ Այդ պատճառով էլ ինքը խոստացել է ստուդիային նկարահանել վերջին եռապատումը, փոխանցում է newsru.com-ը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Վին Դիզելը հայտարարել է, որ «Ֆորսաժ» ֆիլմերի շարքը կհասնի 10-ի”

Leave a Reply

Your email address will not be published.