Վին Դիզելը կվերադառնա Քսանդեր Քեյջի դերին «Երեք իքս- 3» ֆիլմում

Քսանդեր Քեյջը մոտ ժամանակում կվերադառնա մեծ էկրան։ Վին Դիզելի կերպարը մարզիկ է, ով հայտնվել է ԱՄՆ Ազգային անվտանգության վարչության տեսադաշտում։ Քսանդերին ստիպում են վտանգավոր հանձնարարություն կատարել։

Ֆիլմի առաջին մասն էկրաններին է հայտնվել 2002-ին, 2-րդը՝ 2005-ին, սակայն նրանում չի եղել Դիզելը։ Այժմ, դերասանի խոսքով, եկել է վերադառնալու ժամանակը, գրում է filmpro.ru-ն։

«Երեք իքս» ֆիլմի 3-րդ մասը կնկարահանվի մոտ ժամանակում։ Հավանաբար, այդ մասին որոշումը կայացվել է Sony ընկերության կողմից։

Վին Դիզելը, ով հաճախ է իր երկրպագուներին պրեմիերաների մասին տեղեկացնում սոցկայքերում, Instagram-ում հայտնել է. «Երբ ես նկարահանվում էի «Երեք իքս» ֆիլմում, նկարահանման հրապարակում ինձ հաճախ անվանում էին Օդային Դիզել։ Եկել է վերադառնալու ժամանակը»։

Դերասանը նշել է, որ նկարահանումները կմեկնարկեն այս տարվա դեկտեմբերին Ֆիլիպիններում։

Տարածել`
Share

You may also like...