Վեց հուշարձան կվերակագնվեն

Մշակույթի նախարարությունը փետրվարի 2-ին հայտարարել է ևս վեց հուշարձանների՝ Արարատի մարզի Հնաբերդ (Վերին Դվին)համայնքի Դվին հնավայրի միանավ եկեղեցու, Լոռու մարզի Թումանյան համայնքի Քոբայրավանքի (սեղանատուն), Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի Մայրավանք, Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սուրբ Գևորգ, ինչպես նաև Տավուշի մարզի Գոշավանք համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցիների վերականգնման մրցույթ:

Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մրցույթի արդյունքում հաղթող շինարարական կազմակերպությունը (կազմակերպությունները) կիրականացնի նշված հուշարձանների վերականգնման, ամրակայման, նորոգման ու տարածքի բարեկարգման աշխատանքը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 16-ի ժամը 11:00-ն է:
Առաջիկայում կհայտարարվի ևս երկու հուշարձանների վերականգնման մրցույթ:

Մրցույթի պայմանները և այլ մանրամասներ՝ հետևյալ հասցեով։

 

Աղբյուրը`  ՀՀ ՄՆ ֆեյսբուքյան էջ

Տարածել`
Share

You may also like...