Վերջին հետազոտությունները հերքում են այն վարկածը, որ Շեքսպիրը սնանկացած ընտանիքից է

Վերջին հետազոտությունները հերքում են այն առասպելը, որ Ուիլյամ Շեքսպիրը սնանկացած աղքատ ընտանիքից է, գրում է buro247.ru-ն։

Մեծ դրամատուրգի կենսագրությունը մինչ օրս համաշխարհային գրականության պատմության ամենամեծ գաղտնիքներից է։ Անհասկանալի են նաև նրա ծագումը և կյանքի վաղ տարիները։ Մինչ այժմ ամենահայտնի վարկածն այն էր, որ Շեքսպիրի երբեմնի հարուստ հայրը սնանկացել է, և հենց դա է ստիպել երիտասարդին ինքնուրույն գումար վաստակել։

Սակայն նախկին ֆինանսիստ և գրողի կյանքի հետազոտող Դևիդ Ֆելոուն մի քանի տարի է ծախսել՝ Շեքսպիրի ընտանիքի կարողությունը ուսումնասիրելու համար և բոլորովին այլ տարբերակ է ներկայացրել։

Համաձայն նոր հետազոտության՝ գրողի հայրը՝ Ջոն Շեքսպիրը, երբեք չի կորցրել իր կարողությունը։ Ընդհակառակը, այն ժամանակաշրջանում, երբ բուրդը թանկարժեք արժույթ է եղել Անգլիայում, նա շատ հարուստ է եղել։ Բացի այդ, Ֆելոուն ներկայացնում է փաստեր, որ Ջոն Շեքսպիրը զբաղվել է բրդի անօրինական վաճառքով Ստրետֆորդում։

Ենթադրվում էր, որ Շեքսպիր կրտսերի թատերական հաջողությունն էր ապահովում նրա ընտանիքի կյանքը, սակայն, Ֆելոուի վարկածի համաձայն, թատրոնը երբեք չէր կարող բարեկեցություն ապահովել, ինչի կարիքը, ի դեպ, դրամատուրգի ընտանիքը չուներ։

Իր հետազոտություններն անցկացնելիս Ֆելոուն ուսումնասիրել է այն ժամանակների ֆինանսական գրառումները, Լոնդոնի առևտրային վիճակագրությունը և բրդի առևտրի շուկայի վիճակը։

Տարածել`
Share

You may also like...