«Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի Բոստոնում

Փետրվարի 17-ին Բոստոնում առաջին անագամ կցուցադրվի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը:
Այս մասին գրում է The Armenian Weekly-ն: Ըստ աղբյուրի` ֆիլմը ցուցադրվելու է Բոստոնի Չարլզ Մոսեսյան մշակույթի և երիտասարդության կենտրոնում: Ֆիլմի ցուցադրությունից հետո հանդիսատեսը առիթ կունենա անմիջապես հանդիպելու ռեժիսորի հետ:
Հիշեցննեք, որ «Վերջին բնակիչը» կինոնկարը հոկտեմբերին հաղթել է Հելսինկիում անցկացվող Սկանդինավյան միջազգային կինոփառատոնի «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում: Այս փառատոնում ֆիլմը ևս մեկ մրցանակ է շահել. «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆիլմում հանդես եկող Ալեքսանդր Խաչատրյանը:
Ֆիլմը, որի սցենարիստները Ծովինար Խաչատրյանն ու Մասիս Բաղդասարյանն են, կենտրոնանում է Աբգարի կերպարի վրա, ով շարունակում է ապրել Արցախի իր գյուղում, որի բնակիչները ստիպված են հեռանալ պատերազմի պատճառով:
Աղբյուրը` menq.org
- Previous Վերջին հայը. Հարութ Գևորգ
- Next Վ. Պուտինը 1,6 միլիարդ ռուբլի կհատկացնի Ղրիմի ակադեմիական թատրոնի վերանորգման աշխատանքներին