«Վերջին բնակիչը» կմասնակցի «Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխությանը

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կմասանակցի «Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխությանը:  Այս մասին հայտնել է ինքը ռեժիսորը՝ հավելելով, որ հայտը ներկայացրվել է անցյալ ամիս՝ հոկտեմբերի 21-ին: եվ ինչպես ծրագիրն է պահանջում Լոս Անջելեսում կազմակերպվել է ցուցադրություն, որին ներկա են եղել «Հոլիվուդում արտասահմանյան մամուլի ասոցիացիա»-ի անդամները: Նրանց քվեարկությունից է կախված՝  ֆիլմը կնոմինացվի «Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխության, թե ոչ:

Մրցանակաբաշխությանը  «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված է 65 ֆիլմ, նորմինացվելու է 5-ը, որից մեկն էլ արժանանալու է «Ոսկե գլոբուս» -ի:

Հիշեցնենք, որ «Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում՝ 5 երկրների համատեղ արտադրությամբ։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Հայաստանից։ Ֆիլմը ստեղծվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Սա մի ֆիլմ է մարդու մասին, մարդ, որը ոչ մի դեպքում չի լքում հայենիրքը, ապրում է մեն-մենակ Արցախի սահմանամերձ մի գյուղում:
Սա ֆիլմ է, որտեղ մեկ մարդու պարզ ճակատագիրն արտացոլում է պատերազմի ու խաղաղության ողջ հմայքն ու ողբերգությունը:

«Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխությունը կկայանա  2017 թ. հունվարի 8-ին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed