Վերկանգնում ենք հայկական օրորոցային երգերը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մարտի 4-ին, ժամը` 17.00-ին, տեղի կունենա «Օրորներ» կրթական ծրագրի վեցերորդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթանան հայ ավանդական օրորներին, այնուհետև կսովորեն մի քանի օրոր:
Կրթական ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման: Մասնակցության վճարը 600 դրամ է:
Նշենք, որ ծրագրի նպատակն է մեր կենցաղում վերականգնել և զարգացնել հայկական ավանդական օրորները՝ որպես երեխայի մոտ նախնական գեղագիտական ընկալումներ զարգացնելու, ներդաշնակ հոգեբանական զարգացումը խթանելու, նրան ազգային երաժշտության ավանդույթներին հաղորդակից դարձնելու և հայեցի դաստիարակելու կարևոր միջոց:
Աղբյուրը` iravunk.com
- Previous Կոչումները փչացնում են մարդուն. Զուլում Գրիգորյան
- Next Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը