Վերանվանվեցին Համազգային թատրոնն ու Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը

Կառավարության որոշմամբ «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերանվանվի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Ինչպես կառավարության նիստին նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, թատրոնը վերանվանելու պատճառն այն է, որ թատրոնը 1991 թվականին հիմնադրել է ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն էլ կվերանվանվի «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, քանի որ 1988 թվականին հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանը։

Ինչպես նշեց փոխնախարարը, Արմեն Մազմանյանը թե՛ որպես հիմնադիր, և թե՛ որպես բեմադրող ռեժիսոր, մեծ դերակատարություն է ունեցել կենտրոնի կայացման և զարգացման գործում:

Տարածել`
Share

You may also like...

One thought on “Վերանվանվեցին Համազգային թատրոնն ու Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը”

  1. Like!! Great article post.Really thank you! Really Cool.

Leave a Reply

Your email address will not be published.