Վենետիկում կկայանա «Կեցցե կենդանի արվեստը» ցուցահանդեսը

The Guardian-ը գրում է, որ  Իրաքի ազգային թանգարանը Վենետիկի բիենալեում ներկայացնելու է 40 հնագույն արտեֆակտ, այդ թվում նաև այն առարկաները, որոնք վերադարձվել են Բաղդադ 2003 թվականի թալանվելուց հետո:

Ըստ տեղեկության` արտեֆակտերի մեջ են հնագույն կավե անոթներ, երաժշտական գործիքներ և բժշկական պարագաներ, աստվածությունների և կենդանիների 0արձանիկներ: Առարկաներից ամենահինը վերաբերում է մ.թ.ա 7-րդ հազարամյակին:

Նշենք, որ Վենետիկի 57-րդ բիենալեն կայանալու է մայիսի 13-ից նոյեմբերի 26-ը:

Ցուցահանդեսի թեման է Viva Arte Viva («Կեցցե կենդանի արվեստը»):

Աղբյուրը` panorama.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed