Վենետիկի հայկական Սբ. Ղազարը պետք է տեսնել

Vanderlust ճանապարհորդական ամսագիրը ներկայացրել է «Վենետիկի հինգ գաղտնի կղզիները եւ թե ինչու է պետք այցելել դրանք» վերնագրով հոդվածը: Դրանում անդրադարձ կա նաեւ Սուրբ Ղազար կղզուն.

«Սուրբ Ղազար կղզու հայ կաթոլիկ վանքը Մխիթարյան միաբանությանն է նվիրվել 1717-ին: Հայկական մշակույթի եւ ուսումնական համաշխարհային գործող կենտրոն է: Այնպես որ, այնտեղ հնարավոր չէ գնալ երբ կուզեք: Օրական մեկ անգամ դեպի կղզի տուրեր են կազմակերպվում: Ամեն օր նույն ժամին՝ 15:25 –ին: Եվ այնտեղ կպարզեք, որ ձեզ ուղեկցող միաբաններն այնքան գիտակ են, որքան կարող էիք ակնկալել:

Եկեղեցին հատկապես կգրավի ձեր ուշադրությունը, սակայն եթե ձեր ուղեւորությունը մայիսին լինի, այստեղից անպայման վարդի թերթիկների մուրաբա գնեք: Այն հրաշալի համ ունի պանրի հետ:

Ջորջ Բայրոնը հիացած էր Սուրբ Ղազար կղզով եւ հայկական մշակույթով: Նա կղզում հյուրընկալվել է 1816-ին՝ հայերեն-անգլերեն բառարան կազմելու նպատակով»:

 

Նյութի աղբյուրը` armtimes.com

Տարածել`
Share

You may also like...