Վենետիկի բիենալեի դափնեկիր Օհանջանյանը Միլանի համալսարանում ցուցահանդես է բացել

Վենետիկի բիենալեի Ոսկե առյուծի դափնեկիր, քանդակագործ Միքայել Օհանջանյանը Միլանի համալսարանում անհատական ցուցահանդես է բացել: Այս մասին գրում է իտալական Treccani պարբերականը: Ցուցահանդեսը բացվել է ժամանակակից արվեստին նվիրված Statale Arte համալսարանական շարքի շրջանակում:

Օհանջանյանը երիտասարդ քանակագործ է Հայաստանից, արդեն մի քանի տարի ապրում եւ աշխատում է Իտալիայում: Համալսարանի բակում տեղադրված նրա երկու ինստալյացիաներն արդեն արժանացել են այցելուների եւ քննադատների դրական արձագանքին:

«Statale Arte-ն նոր նախաձեռնություն է, որով ցանկանում ենք ցույց տալ, որ մեր համալսարանը բաց է եւ պատրաստ է ընդունել նորը»,- հայտարարել է համալսարանի ռեկտոր Ջանլուկա Վագոն՝ հավելելով. «Օհանջանյանից լավ ո՞վ կարող է զգալ տարածության ռիթմն ու տատանումը: Դա քչերին է տրված»:

«Օհանջանյանի արվեստը շոշափում է արվեստի ժամանակակից միտումները, բայց, միաժամանակ, չի ընդհատում արմատների հետ զրույցը. նկարիչ, որը, ինչպես Մանդելշտամն է գրել, ծնունդով «ճչացող քարերի պետությունից՝ Հայաստանից է»,- ասված է հոդվածում:

Ցուցադրությունը կտեւի մինչեւ մարտի 19-ը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Վենետիկի բիենալեի դափնեկիր Օհանջանյանը Միլանի համալսարանում ցուցահանդես է բացել”

Leave a Reply

Your email address will not be published.