Վարչապետը ներկա է գտնվել պատանի երաժիշտ-կատարողների համերգին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից կազմակերպված շնորհալի պատանի եւ երիտասարդ երաժիշտ-կատարողների տոնական համերգին:

Վարչապետն ունկնդրել է տաղանդաշատ երաժիշտ-կատարողների ելույթները եւ նրանց ուղղված դրվատանքի խոսքում ընդգծել, որ նման շնորհալի երեխաները պատշաճ մակարդակով են ներկայացնում Հայաստանը միջազգային ասպարեզում: Բարձր գնահատելով երեխաների գեղագիտական դաստիարակությամբ զբաղվող մշակույթի գործիչների աշխատանքը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մատաղ սերնդի առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը, եւ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում մշակույթի ոլորտի զարգացման ուղղությամբ:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է ներկաներին գալիք տոների առթիվ, մաղթել նորանոր ձեռքբերումներ եւ շարունակական հաջողություններ նոր սերնդի հայ մանուկներին կրթելու եւ դաստիարակելու գործում:

Տարածել`
Share

You may also like...