Վարչապետը ներկա է գտնվել Եղեռնի տարելիցին նվիրված ներկայացման պրեմիերային

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացման պրեմիերային՝ բեմադրված ըստ արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսի:

Նշենք, որ ներկայացումը բեմադրել էր ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, իսկ երեւանյան բեմում հյուրախաղով հանդես էր եկել համանուն թատրոնը:

Մինչ ներկայացումն սկսվելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հիշատակը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Վարչապետը ներկա է գտնվել Եղեռնի տարելիցին նվիրված ներկայացման պրեմիերային”

Leave a Reply

Your email address will not be published.