Վարչապետը հանդիպում է ունեցել մի խումբ մտավորականների հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի՝ Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Կառավարության ղեկավարը շրջել է թանգարանով՝ ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:

Այնուհետեւ վարչապետ Աբրահամյանը հանդիպել է մի խումբ մտավորականների՝ գրողների, երաժիշտների, նկարիչների, թատրոնի եւ կինոյի գործիչների հետ: Անմիջական զրույցի ընթացքում արվեստագետները խոսել են իրենց բնագավառներում իրականացվող ծրագրերի եւ հուզող խնդիրների մասին: Հովիկ Աբրահամյանը պատասխանել է նաեւ մտավորականներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ինչպես մշակույթի բնագավառին, այնպես էլ կառավարության առաջնություններին եւ իրականացվող ծրագրերին:

Վարչապետը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումների անցկացումը եւ նշել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Վարչապետը հանդիպում է ունեցել մի խումբ մտավորականների հետ”

Leave a Reply

Your email address will not be published.