Վատիկանը կթվայնացնի Առաքելական գրադարանի 82.000 ձեռագիր

Վատիկանը ճապոնական NTT DATA ընկերության հետ ստորագրել է 82.000 ձեռագրերի թվայնացման վերաբերյալ պայմանագիր, որոնք պահվում են Առաքելական գրադարանում, հայտնում է РИА Новости-ն։

«Մենք հաճույքով ենք ընդունել NTT DATA ընկերության հետ համագործակցելու հնարավորությունը՝ մեր ձեռագրերը թվային կրիչների վրա փոխանցելու նախագծի աջակցության և հետագա զարգացման համար՝ դրա համար օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ։ Այսպիսով՝ մենք զարգացնում ենք ողջ մարդկության գանձերը պահպանելու և ամբողջ աշխարհում տարածելու մեր առաքելությունը»,- ասել է Առաքելական գրադարանի տնօրեն Չեզարե Պազինին։

Առաջին փուլում, որը կտևի 4 տարի, ենթադրվում է թվայնացնել 3.000 ձեռագիր։ Գրադարանը մտադիր է իր թվայնացված ստեղծագործությունների թիվը հասցնել 15.000-ի։ Ընդհանուր առմամբ, ճապոնացի մասնագետները պետք է թվայնացնեն ձեռագրերի մոտ 41 մլն էջ, որոնք գրվել են 2-ից 20-րդ դարերի ընթացքում։
Բոլոր աշխատանքները հասանելի կլինեն ընթերցողների համար Առաքելական գրադարանի կայքում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Վատիկանը կթվայնացնի Առաքելական գրադարանի 82.000 ձեռագիր”

Leave a Reply

Your email address will not be published.