Վասիլի Գրոսմանի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ «Բարին ընդ ձեզ» օրագիր-ակնարկը 2013թ.-ի լավագույն գրքերի թվում է

Գրական թղթակից Էյլին Բաթերսբին  «Irish Times»-ին տված հարցազրույցում ներկայացրել է 2013թ.-ի փաստագրական գրքերից լավագույնների իր ընտրությունը: Նրա ցուցակում է ընդգրկվել Վասիլի Գրոսմանի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ «Բարին ընդ ձեզ» օրագիր-ակնարկը, որը թարգմանել են Ռոբերտ և Էլիզաբեթ Չանդլերները: 12 լավագույն գրքերի ցուցակում այն գտնվում է երկրորդ հորիզոնականում: Այդ մասին գրում է «Irish Times»-ը:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ալբրեխտ Դյուրերը իր «Նրա արվեստը համատեքստում» աշխատանքով:

Ինչ վերաբերում է Վասիլի Գրոյսմանին, Էյլին Բաթերսբին նշել է, որ երբ գրքի հեղինակի կյանքն ավելի վատ չէր կարող դասավորվել՝ ՊԱԿ-ը բռնագրավել էր նրա «Կյանք և ճակատագիր» վեպի ձեռագրերը, ամուսնալուծվել էր, նրա մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, ընդունեց Հայաստան այցելելու հրավերը, որպեսզի հայերեն վեպ թարգմանի: Նա մեկնեց ու գրեց այս աշխատանքը ճանապարհորդության մասին՝ լի կյանքով ու հումորով:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Վասիլի Գրոսմանի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ «Բարին ընդ ձեզ» օրագիր-ակնարկը 2013թ.-ի լավագույն գրքերի թվում է”

Leave a Reply

Your email address will not be published.