Վաշինգտոնում բացվել է Ցեղասպանության մասին պատմող իր կայքի թուրքալեզու տարբերակը

 

Հայկական ազգային ինստիտուտը  (Armenian National Institute/ANI) Վաշինգտոնում  բացել է օրերս բացել է Ցեղասպանության մասին պատմող իր կայքի թուրքալեզու տարբերակը։
«Armenian Genocide» վեբ–շտեմարանը թուրքերենով ստեղծվել է Թուրքիայի հատուկ  այն օգտատերերի համար, ովքեր չեն տիրապետում անգլերենին: Այս մասին հաղորդում է  Top News-ը:

Կայքը բաղկացած է բազմաթիվ փաստաթղթերից և նյութերից, որոնք վկայում են Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության մասին։ Բացի այդ ներկայացված են նաև աշխարհի տարբեր երկրներում Ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերն ու հռչակագրերը։

 

Նշենք, որ կայքի անգլալեզու տարբերակը անցյալ տարվա ընթացքում այցելել է մոտ չորս միլիոն օգտատեր, որոնց մեծ մասը եղել են Թուրքիայից։

 

Աղբյուրը` armedia.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed