Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտը 2018-ի մշակութային փառատոնը կնվիրի Հայաստանին

1in.am-ը գրում է՝

Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտը նախատեսում է ԱՄՆ-ում 2018 թվականի մշակութային փառատոնն ամբողջությամբ նվիրել Հայաստանին: Այս մասին հայտնել է ինստիտուտի միջազգային հարաբերությունների ղեկավար Մոլի Ֆենոնը` ընդգծելով, որ Հայաստանն ունի հարուստ մշակույթ` նկատի ունենալով ոչ միայն մշակութային գլուխգործոցներն, այլև մարդկանց ապրելակերպը, բանահյուսությունը, պարն ու խոհանոցը:

Ֆենոնի խոսքով` ցանկություն կա զարգացնելու հայկական մշակութային ոլորտը զբոսաշրջության հետ համատեղ և ստեղծելու նոր աշխատատեղեր մշակութային զբոսաշրջության ոլորտում: «Մեր նպատակն է Հայաստան բերել նոր զբոսաշրջիկների, ովքեր կանցկացնեն իրենց ժամանակի մեծ մասը մայրաքաղաք Երևանից դուրս և կծանոթանան Հայաստանի մշակութային ժառանգությանը»,-ասել է նա: Սմիթսոնյան ինստիտուտն ուսումնասիրում է Հայաստանի հին և հարուստ մշակույթը և աշխատանքներ է տանում այն պահպանելու և աշխարհին ներկայացնելու ուղղությամբ: Հայաստանի հետ համատեղ այն նախաձեռնել է «Իմ Հայաստան» նախագիծը:

Տարածել`
Share

You may also like...