Վան նահանգի հայկական վանքը ոչնչացման եզրին է

Թուրքիայի Վան նահանգի Էրչիշ  (Արճեշ) շրջանի 7-րդ դարին հիմնադրված Արծվաբեր վանքը վերացման եզրին է:

Ըստ թուրքական «Gazetekarinca» լրատվամիջոցի՝ գանձագողերի թիրախում հայտնված վանքը օր օրի ավելի է ավիրվում, իսկ մոտակայքում ապրող բնակիչները այն վերածել են աղբավայրի:

Աղբյուրը նշում է, որ հայկական աղբյուրների համաձայն՝ վանքը ենթադրաբար հիմնադրվել է (627թ.)-ի, իշխան Մժեժ Գնունու, կամ էլ Արճեշի քահանա  Յեղյա 1-ինի կողմից  (703-717): Ժամանակին այն հանդիսացել է տարածաշրջանի 3 կարևոր վանքերից մեկը:
1409-1414թթ քահանայապետ Կարապետի օրոք վանքը  վերակառուցվել է:

19-րդ դարի կեսերին վանքի գմբեթը փլուզվել է, ապա նորից վերականգնվել:

Վանքը հարձակման է ենթարկվել 1915թ.-ին՝ Հայոց ցեղասպանության ընթացքում  Վանքի պարիսպները, խաչքարները և վանական համալիրի այլ կառույցները լիովին վերացվել են:

Նյութը`    Ermenihaber.am
Տարածել`
Share

You may also like...