Վան Գոգն իր ականջը տվել է ոչ թե մարմնավաճառուհու, այլ սպասուհուն

Վինսենթ վան Գոգը կտրել է իր ամբողջ ականջը, այլ ոչ թե միայն դրա բլիթը, հաղորդում է The Telegraph-ը՝ որպես ապացույց բերելով ֆրանսիական Արլ քաղաքի հոգեբուժարանում նկարչին խնամող պրակտիկանտ Ֆելիքս Ռեյի նամակը։

Նշվում է, որ Վան Գոգն իր ականջը տվել է ոչ թե մարմնավաճառուհու, այլ Գաբրիել անունով սպասուհուն, որը շան կողմից հարձակման ենթարկվելուց հետո բժշկական հաշիվները փակելու նպատակով սկսել է հասարակաց տանն աշխատել։ Ֆելիքս Ռեյի նամակը գտած հետազոտող Բերնադեթ Մերֆին ենթադրում է, որ այսպիսի «նվերով» ցնորված նկարիչը ցանկացել է աղջկան օգնել։

Աղբյուրը մանրամասնում է, որ Մերֆիի աշխատանքի արդյունքները ներկայացվել են Ամստերդամում գտնվող Վան Գոգի թանգարանում, իսկ Ֆելիքս Ռեյի նամակը ցուցադրվելու է մի քանի օր հետո՝ նույն թանգարանում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ։

Աղբյուրը՝ tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed