«Վան Գոգի կրքերը». Միջազգային փառատոնի բացում տեղի կունենա գեղանկարչի մասին պատմող ֆիլմով

 

«Վան Գոգի կրքերը» համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարվել է յուղաներկով կտավի վրա։Ֆիլմի առաջնախաղը տեղի կունենա «ՌեԱնիմանիա» Երևանի Միջազգային Անիմացիոն Կինոյի և Պատկերապատման Արվեստի Փառատոնի շրջանակում: Այս մասին հայտնում է  panorama.am-ը` հղում անելով ֆիլմի պաշտոնական կայքին:

Նշենք, որ գեղանկարչի մասին պատմող ֆիլմը ստեղծվել է 115 նկարիչների ջանքերով, որոնք Վան Գոգի տեխնիկայով նկարել են ֆիլմը կազմող 65 000 կադրերից յուրաքանչյուրը։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 12-ին Աննսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում և արժանացել 10-րոպեանոց հոտնկայս ծափահարությունների։

«Վան Գոգի կրքերը» ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դորոթա Քոբիելան և Հյու Ուելչմանն են, ֆիլմն արտադրել է BreakThru Films ընկերությունը։

 

Աղբյուրը` menq.org

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed