Վան Գոգի զարմանահրաշ կյանքը

Dinner at Smith Square 1975-9 Howard Hodgkin born 1932 Purchased 1980 http://www.tate.org.uk/art/work/T03188

newsline.am-ը գրում է՝

Այս նկարի ստեղծման ժամանակ Վան Գոգը բացարձակապես չի օգտագործել սև գույնը, բայց ստացել է մի հանճարեղ գիշերային բնանկար:Եթե նկարին փոքր-ինչ ավելի ուշադիր նայենք, կարող ենք նկատել մի քանի ինտրիգային մանրամասներ: Օրինակ, որ նկարում կա 12 մարդ (ինչպես Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» պատմական նկարում), 12 սեղան, 12 դատարկ աթոռ: Սեղանի մոտ նստած երկու մարդ կազմում են իդեալական V պատկերը, նույնը կարող ենք տեսնել «Խորհրդավոր ընթրիք»-ում՝ կազմված Հիսուսի և Մարիամ Մագդաղենացու մարմիններից: Այս նշանը՝ V-ն կանացի սկզբի խորհրդանիշն է: Խորհրդանշում է նաև Սուրբ Գրաալը, որը հաճախ պատկերվում է բաժակի տեսքով: Գրաալի այս տարբերակը նույնպես կարող ենք տեսնել Վան Գոգի «Գիշերային սրճարան» նկարում: Նշենք նաև, որ վերջերս այս նկարին անդրադարձել է ժամանակակից գրող Դեն Բրաունը:

2. Ընդամենը տասը ստեղծագործական տարի

Հանրահռչակ նկարիչը, ում նկարներն այսօր վաճառվում են տասնյակ միլիոնավոր դոլարներով, կերպարվեստով զբաղվել է ընդամենը 10 տարի (իր կյանքի վերջին տարիները):

3. Վաճառող` նկարչական խանութում

Մինչև հոգեհարազատ գործով զբաղվելը մեծ նկարիչն աշխատել է հորեղբոր լոնդոնյան նկարչական խանութում: Գործ ունենալով կերպարվեստի հետ՝ Վան Գոգը սովորեց հասկանալ և սիրել այն: Բայց հանդուգն բնավորության պատճառով հեռացվեց աշխատանքից, չնայած բարեկամական կապեր ուներ հենց հանութի տիրոջ հետ:

4. Վան Գոգը՝ հոգևորակա՞ն

Երկար ժամանակ Վան Գոգը ցանկացել է հոր պես հոգևորական դառնալ: Նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Աստվածաշնչի հանդեպ, զբաղվում էր վերջինիս թարգմանությամբ: Վինսենթը պատրաստվում էր Ամստերդամի աստվածաբանության ֆակուլտետի ընդունելության քննություններին, բայց շուտով կորցրեց հետաքրքրությունը կրթության նկատմամբ: Որոշ ժամանակ զբաղվել է Աստվածաշնչի քարոզչությամբ, խնդրագրությամբ, բայց հեռացվել է աշխատանքից և այս փաստը շատ ծանր տարել:

5. Դժբախտ աշակերտ
Անհաջող փորձերից հետո դեպրեսիան նրան դրդեց իրեն գտնել կերպարվեստում: Նա նույնիսկ ընդունվում է Բրյուսելի Գեղարվեստի թագավորական ակադեմիա, բայց մի տարի չանցած թողնում է ուսումը: Սրա փոխարեն Վինսենթը շատ է աշխատում ինքնուրույն, կատարելագործվում, ուսումնասիրում տարբեր տեխնիկաներ:

6. Մերժվածը Փարիզում
Նկարչի կյանքում ամենաարգասաբեր շրջանը փարիզյանն էր: Այստեղ նա ծանոթանում է իմպրեսիոնիստների հետ, որոնք մեծ ազդեցություն են թողնում նրա վրա: Փարիզում նա մասնակցում է բազմաթիվ ցուցահանդեսների, բայց հանրությունը բացարձակապես չի ընդունում նրա աշխատանքները՝ պարտավորելով նրան վերադառնալ ուսման:

7. Կտրած ականջի միֆը

1889 թ. ընդհանուր արվեստանոց գտնելու քննարկումների ժամանակ Վան Գոգի և ընկերոջ՝ Պոլ Գոգենի միջև կոնֆլիկտ ծագեց: Վինսենթը հարձակվեց ընկերոջ վրա` ձեռքին` ածելի: Գոգենը չտուժեց, բայց Վան Գոգն այդ գիշեր կտրեց ականջի մի մասը: Ինչի՞ հետևանք էր սա: Խղճի խա՞յթն էր, թե՞ աբսենթի չարաշահում… Ոչ ոք չգիտի: Դրանից հետո Վան Գոգը հայտնվեց հոգեբուժարանում: Արլի բնակիչները, ածելիով դեպքից հետո քաղաքապետից պահանջում են մեկուսացնել Վան Գոգին, քանի որ նա վտանգավոր է հանրության համար: Նկարչին ուղարկում են Սան-Ռեմի-դը-Պրովանս հոգեբուժարան, որտեղ և նա շարունակում է ստեղծագործական աշխատանքը, ստեղծում իր գլուխգործոցներից մեկը՝ «Աստղային գիշերը»:

8. Ճանաչում մահից հետո

Վան Գոգն առաջին ճանաչումն ունեցավ իր կյանքի վերջին տարում, բրյուսելյան ցուցահանդեսից հետո: Այս ժամանակ լույս տեսավ առաջին դրական հոդվածը Վան Գոգի «Կարմիր խաղողի այգիները Արլում» (1888 թ.) նկարի մասին:

9. Հանելուկային մահը

Վան Գոգը կյանքից հեռացել է ընդամենը 37 տարեան հասակում: Մինչև հիմա միանշանակ տեղեկություն չկա նրա մահվան մասին: Մահացել է կրծքին ստացած վնասվածքի պատճառով, շատ արյուն կորցնելուց: Վնասվածքն ստացել է իր մոտ եղած զենքից, բայց մինչև հիմա էլ պարզ չէ` դա ինքնասպանությո՞ւն էր, թե՞ դիտավորյալ սպանություն: Վան Գոգի վերջին խոսքը՝ «Թախիծը հավերժ է»:

10. Ամենամոտ մարդը
Վան Գոգի կյանքում առանձնահատուկ դեր է ունեցել հարազատ եղբայրը՝ Տեոն: Հենց նա է ամենից շատ աջակցել Վինսենթին, օգնել «հարավային» արվեստանոցի կազմակերպման գործում: Հենց նա է փորձել կազմակերպել նկարչի հետմահու ցուցահանդեսը, բայց շուտով նա ձեռք է բերում հոգեկան հիվանդություն և ուղիղ կես տարի անց հետևում եղբորը:

11. Միակ վաճառված նկարի մասին միֆը


Կա տեսություն, ըստ որի նկարչի թեկուզ կարճ ստեղծագործական կյանքի ընթացքում վաճառվել է նրա նկարներից միայն մեկը՝ «Կարմիր խաղողի այգիները Արլում»: Բայց կան փաստեր, որոնք ապացուցում են, որ մինչ այդ էլ նկարիչը վաճառել է իր նկարները:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed