Վան Գոգի գողացված կտավները գտնվել են

Իտալայի ոստիկանությունը հայտնաբերել է հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի վրձնին պատկանող 2 կտավ, որոնք գողացվել էին 2002 թվականին Ամստերդամի Վան Գոգի թանգարանից: Լուրը գրում է «Լենտա.ռու»-ն՝  հղում անելով Mirror-ին:

«Տեսարան դեպի Սխևենինգենի լողափը» և «Նյուենենի բողոքական եկեղեցու ելքը» կտավներն առգրավվել են նեապոլիտական հանցավոր կլաններից մեկի դեմ խոշոր օպերացիոն գործողության ժամանակ:

Չնայած այն հանգամանքին, որ պատկերը չեն պահպանվել պատշաճ պայմաններում, փորձագետները հաստատել են դրանք պահպանել:

«Խոստովանում եմ՝ չէի սպասում, որ մի օր ես կարող եմ ասել այս խոսքերը. գեղանկարները գտնվել են»,-ասել է Ամստերդամոււմ Վան Գոգի թանգարանի տնօրեն Ալեքս Ռյուգերը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed