Վանի հին հայկական տները ոչնչացման եզրին են

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վան քաղաքում հին հայկական տները, որոնք հիմնականում գտնվում են Վանի Բերդի մոտակայքի թաղամասերում, ոչնչացման եզրին են:

Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները Վանի պատմական թաղամասերի տների մեծ մասը թեև ոչնչացվել է ցեղասպանությունից հետո, սակայն դեռևս 20 տարի առաջ այս տարածքում կային կանգուն հայկական տներ, մինչդեռ վերջին երկու տասնամյակում դրանք կրել են ահռելի վնասներ և հայտնվել ոչնչացման եզրին:

Ցեղասպանությունից հետո կանգուն մնացած այս թաղամասերը կործանման եզրին են հայտնվել տեղական իշխանությունների անտարբերության պատճառով:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed