Վանի բերդը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկ մտցնելու համար դիմում են ներկայացրել

Թուրքիան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Վանի բերդը համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Վանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Մուզաֆեր Աքթուղը հայտնել է, թե Վանի բերդը եթե մտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ, դա Վանին մեծ ճանաչում եւ օգուտ կբերի։

Նշենք, որ Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված դիմումի մեջ շեշտել է Վանի բերդը եւ Վանի քաղաքամեջը (հայկական թաղամաս-խմբ) որպես համաշխարհային ժառանգություն ճանաչել։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Վանի բերդը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկ մտցնելու համար դիմում են ներկայացրել”

Leave a Reply

Your email address will not be published.