Վանի Աղթամար կղզին ու Վանի բերդը իրանցիների ամենաշատ այցելած վայրերն են Նովրուզին

Նովրուզին Թուրքիայի արեւելյան նահանգներ այցելած իրանցիները ամենաշատն այցելում են Վանի Աղթամար կղզի եւ Վանի բերդ։ Այս մասին հայտնել է  Վանի տուրիզմի մշակութային ժառանգության պահպանման եւ զարգացման միության նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրը։

Թուրքական Milliyet-ի հետ հարցազրույցում Աբդուլլահ Թունչդեմիրը նշել է, թե Նովրուզին մեծ թվով իրանցիներ են ժամանել Թուրքիայի արեւելյան նահանգներ, որոնց մեծ մասը նախընտրել է Վանը։

Թունչդեմիրի խոսքով՝ իրանցիները Թուրքիայի արեւելքում ամենաշատը նախընտրում են այցելել Վանի Աղթամար կղզի եւ Վանի բերդ։ Նա շեշտել է, թե Վանի բոլոր հյուրանոցները Նովրուզի օրերին ունեն 100 տոկոս զբաղվածություն:

news.am

Տարածել`
Share

You may also like...