Վանը համարվում է Խաղողի և գինու հայրենիք

Վանի շրջանը շատ հին ժամանակներում հայտնի է եղել որպես Խաղողի հայրենիք: Սկզբում խաղողից մարդիկ ստացել են հյութ, ապա այն կատարելագործելով ստեղծել են հայկական ինքնատիպ համ ու հոտ ունեցող գինին: Խաղողի թմբերն աճեցնում էին այն հատվածներում, որտեղ հողը համեմատաբար պարարտ էր և բերրի: Իսկ մարդկանց համար խաղողի որթեր տնկելու արարողությունը վերծավում էր մեծ տոնակատարության:
Այս մասին պսհպանվում են ձեռագրեր և վկայություններ` թվագրված դեռևս մ.թ.ա. ժամանակաշրջանի: Հայող մեծանուն արքա Արգիշտի որդի Ռուսան այս մասին ասում է. «Սկզբում այստեղ հողը բերրի չէր: Խալդ աստծո հրամանով այստեղ տնկվեցին խաղողի այգիներ»:
Այսօր արդեն գինի ստանում են ոչ միայն խաղողի, այլև` տարբեր մրգերի, այդ թվում և, դարձյալ հայկական խորհրդանշան հանդիսացող, նռից:
Նշենք նաև, որ հայերի և հայկական խաղողի ու գինու մասին հիշատկում է նաև հույն պատմիչ Քսենոփոնը` իր «Անաբասիս» աշխատության մեջ:
Աղբյուրը` menq.org
- Previous Թուրքիայում հրատարակվել է հալեպահայ գրողի նոր վեպը
- Next Ով էր իրականում թուրքերի հայրը` Աթաթուրքը