Վանեցի աղջիկները՝ Երուսաղեմի որբանոցին կից կարի արտադրամասում

Այս և բազմաթիվ այլ լուսանկարներն ու արխիվային նյութերը՝ ճանաչված ռեժիսոր Պարետ Մարոնյանի «1915 թվականի կանայք» վավերագրական ֆիլմից են: Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը, ֆիլմն առաջադրվել է այս տարվա «Էմմի»-ի տարածաշրջանային մրցանակի:

«1915 թվականի կանայք» ֆիլմը բացահայտում է հայ կանանց հերոսական դերը, ովքեր վերապրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ինչպես նաև պատմում է այն հումանիստ կանանց մասին, ովքեր հասել են նրանց օգնության աշխարհի տարբեր մասերից:

Նշենք, որ Պարետ Մարոնյանի «1915 թվականի կանայք» ֆիլմը հաջորդում է նրա մեծ համբավ ձեռք բերած «Ցեղասպանության որբերը» ֆիլմին:

Տարածել`
Share

You may also like...