Վանաձորի թատրոնում ինտրիգները դարձել են կենսակերպ

Վերջին օրերին Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում կրկին կռիվ է ընկել: Ինչ խոսք, այս թատրոնը միշտ էլ աչքի է ընկել իր զանազան ինտրիգներով, բայց այս անգամ պատճառը տնօրենի թափուր աթոռն է: Նախկին տնօրեն Հովիկ Չախմախչյանի թոշակի գնալուց հետո, այս տարվա նոյեմբերի 1-ից թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ռեժիսոր, լրագրող, «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը: Ինչեւէ, թատրոնի տնօրենի ընտրությունը նշանակված է դեկտեմբերի 23-ին, իսկ հայտերի ժամկետն ավարտվեց երեկ: Ուստի, երեկվա դրությամբ, թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ են ներկայացրել երկու հոգի` որոնցից հոլովվում է միայն դերասանուհի Ագնեսա Շահնազարյանի անունը, ում անվան շուրջ գրեթե երկու օր է լեգենդներ են հյուսվում, իսկ մյուս թեկնածուի անունը դեռեւ անհայտ է: Դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԸ, ով Վանաձորի թատրոնի տնօրենն է եղել դեռեւս 1999 թվականին, իսկ այժմ` թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ է, չժխտեց, որ այդ թատրոնում ինտրիգները նորություն չեն: Ավելին, նախկին տնօրենը մեզ հետ զրույցում եղավ բավականին անկեղծ` շեշտելով, որ ինտրիգներն այդ թատրոնում դարձել են կենսակերպ:

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԻՆՏՐԻԳՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԿԵՆՍԱԿԵՐՊ

S.Khalatyan.jpg

– Պարոն Խալաթյան, ինչո՞ւ է Ձեր հարազատ ու սիրելիՎանաձորի թատրոնը միշտ հայտնվում ինտրիգներիկիզակետում:

– Ինձ հարազատ եւ սիրելի են բոլոր թատրոնները, Վանաձորի թատրոնը` առավել եւս: Որպես դրամատուրգի, որպես նախկին տնօրենի եւ այն տեսակետից` ինչի համար Դուք հարց եք տալիս, Վանաձորի թատրոնը ոչ հարազատ է, ոչ էլ` սիրելի: Վանաձորի թատրոնում ինտրիգները նորություն չեն, ամենա անգամ կա՛մ տնօրենի, կա՛մ գեղարվեստական ղեկավարի նկատմամբ է լինում ինտրիգ, եւ ստեղծվում են խմբավորումներ: Բոլոր թատրոններին էլ դա հատուկ է, առավելեւս Վանաձորի թատրոնին, որի համար այն դարձել է կենսակերպ: Նույնիսկ խորհրդային տարիներին է եղել նման բան, Քաղկոմի բյուրոն, Կենտկոմի համաձայնությամբ, աշխատանքից հեռացրեց վաստակաշատ ռեժիսոր, հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Սոկրատ Աքմաքչյանին: Դա այն վարակն է, որ միշտ կա, այդ բացիլը չի վերանում:

ԹԱՏՐՈՆՈՒՄ ԱՀԱԳՆԱՑԱԾ ԿՌԻՎ ՉԿԱ

Բայց արդեն մի քանի օր է` կռիվ է ընկել տնօրենիթափուր պաշտոնի համար:

– Որ ասեմ այդպես մեծ ահագնացած կռիվ կա թատրոնում` ոչ, այդ ինտրիգները, որպես կանոն, կրում են կուլիսային բնույթ: Կյանքում միայն թատրոնը կուլիս ունի: Պատկերավոր ասեմ` մարդիկ կան, որ կարող են հարազատ ձեւանալ Վահե Շավերդյանին կամ  ընդհակառակը` նախկին տնօրեն Չախմախչյանին, կամ մեկ այլ կողմին, իսկ իրականում` գործեն հակառակը: Խնդրում եմ, թող ոչ ոք չվիրավորվի, բայց այդ բնավորությունը կա թատրոնում եւ զգալի մասի մեջ կա: Բավական է մի խոսք ասես, երանգավորված, շուռ տված, կգնան կհասցնեն հակառակորդ կողմին եւ երկու կողմին էլ կխառնեն իրար: Եղել եմ այդ թատրոնի խոհանոցում, գիտեմ այդ բաները: Ցավալի է, որ իմ հարազատ քաղաքում են այդպիսի բաներ տեղի ունենում:

Հրաչյա Պապինյանի` տնօրենի ԺՊ լինելու ընթացքում որեւէ փոփոխություններ թատրոնում եղա՞ն:Related image

– Հրաչը, որ եկավ թատոն, կոլեկտիվը ջերմ դիմավորեց, նրա հետ հույսեր կապեցին, եւ կարճ ժամանակամիջոցում զգացվեց, որ տիրապետում է դաշտին` որպես տնօրեն եւ թատրոնի մարդ: Ճիշտն ասած, երկու ձեռքով կողմ կլինեի, որ, ի շահ թատրոնի, նա տնօրեն լիներ:

Բայց նա թեկնածությունը չդրեց:

– Որովհետեւ խոսակցություններ եղան, թե արդեն կանխորոշված է, որ պետք է մեկ ուրիշը լինի տնօրեն, նա էլ վիրավորվեց: Ստացվեց, որ նրան բերել էին թատրոն, սոսկ այն բանի համար, թե յոլա տար, մինչեւ մեր գործը կանենք… Իհարկե վիրավորական է:

«ԱՄԵՆ ԴԵՐԱՍԱՆ ՉԷ, ՈՐ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԹԱՏՐՈՆՂԵԿԱՎԱՐԵԼ»

Իսկ թեկնածուներին ճանաչո՞ւմ եք:

– Մամուլից իմացա, որ երկու թեկնածու կա, չգիտեմ ով է, երկրորդը, բայց գիտեմ, որ դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը կա թեկնածուների մեջ: Նրան գիտեմ որպես  օժտված, շնորհքով դերասանուհի: Անկեղծ, որքանով Ագնեսան կկարողանա կառավարել թատրոնը` չեմ կարող ասել: Ագնեսայի հետ չեմ շփվել, գիտեմ նրա մորը, հրաշալի դրամատուրգ Նելլի Շահնազարյանին: Եթե իրավիճակն այնպես լինի, որ Ագնեսան գա տնօրեն, հույս եմ տածում, որ թերեւս կկարողանա այս ծանր բեռը կրել իր ուսերին: Հասուն կադր է, երեխա չէ, բայց ամեն դերասան չէ, որ կկարողանա թատրոն ղեկավարել: Ի վերջո, տնօրենը նաեւ ֆինանսական հարցեր է լուծում, հազար ու մի հարցեր կան, գործարան չէ, որ ամեն ինչ կանոնակարգված լինի, ամեն պահի կան խնդիրներ, որոնք կախված են տնօրենի անձնական փորձիմացությունից` թե՛ հոգեբանական, թե՛ բարոյական, թե՛ կոլեկտիվի անդամների միջեւ հարաբերությւունների, եւ թե՛ ֆինանսական տեսակետից:

Image result for Սամվել Խալաթյան

Ասում են, որ վերեւներից են բարեխոսել Ագնեսայիհամար, իսկ բարեխոսը Վահե Շահվերդյանն է:

– Բնական է, որ Վահեն կարող է եւ բարեխոսել, դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Նա  գեղարվեստական ղեկավար է, ի վերջո, տաղանդավոր բեմադրիչ, նա էլ կցանկանա, որ տնօրեն լինի այնպիսի մեկը, ով ստեղծագործական գործընթացը կազմակերպելու տեսակետից իրեն ձեռնտու է: Թերեւս, Վահեն չի էլ թաքցրել, որ կողմանկից է եղել, որպեսզի Ագնեսան ղեկավարի թատրոնը:

Ճի՞շտ է, որ նախկին տնօրենի ու Շահվերդյանիհարաբերությունները սրված են:

– Հ. Չախմախչյանը, իմիջիայլոց, բավականին մեծ ավանդ ունեցավ թատրոնի վիճակը կարգավորելու հարցում, եւ նրանց հարաբերությունները Վահե Շահվերդյանի հետ, գոնե սկզբնական շրջանում, բավականին լավ էին: Վերջում, երբ խոսակցություն սկսվեց, որ Չախմախչյանը գնում է թոշակի, իսկ նոր տնօրենի ընտրության հարցում նրանց խոսքերը, դիրքորոշումները չհամընկան, կարծես, թե կոնֆլիկտ առաջացավ:

«… ԹԵ ԳԻՏԵ՞Ք` ՇԱՀՎԵՐԴՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԹԱՏՐՈՆ ԲԵՐԵԼ ՄԵԿ ՈՒՐԻՇԻՆ…»

Պարոն Խալաթյան, վերջին օրերին խոսվում է, թե թատրոնը քանդվում է, անառողջ մթնոլորտ է տիրում:

– Երբ նորին մեծություն շահը սողոսկում է ինչ-որ տեղ, շահախնդրություններ են առաջանում: Իրապես ուրախալի էր, որ վերջապես թատրոնը ստեղծագործական կյանք է վարում, տնօրենն իր գործը գիտեր, գեղարվեստական ղեկավարը` իր: Բայց երբ խոսակցություններ են հասնում կոլեկտիվին, թե գիտե՞ք` Շահվերդյանը ուզում է թատրոն բերել մեկ ուրիշին, բնական է, որ թիմեր պետք է առաջանան: Կան նաեւ մարդիկ, որոնք բացահայտ չեն ասում իրենց կարծիքը, բայց ներքին համոզմունքներ ունեն, եւ այդտեղից էլ գալիս է կոնֆլիկտը: Մարդիկ բողոքում են, բայց աշխատում են անունները չգրվեն, որովհետեւ վախ կա, որ եթե վաղը հարցը մեկ այլ կերպ լուծվի, հալածանքի չենթարկվեն:

Մեր վերջին զրույցի ժամանակ ասացիք, որթատրոնի վաստակաշատ դերասան ՎրույրՀարությունյանը տարվա մեջ մի քանի անգամ է բեմդուրս գալիս, քանի որ ներկայացումները, որտեղ նազբաղված է, չեն լինում: Կրկին նույն վիճա՞կն է:

– Որքան գիտեմ, Վրույրը դեռեւս այդ կարգավիճակում է, բոլորովին վերջերս նոր դերաբաշխում եղավ, դարձյալ Վրույրը չկար: Բայց դե, ամեն դեր ամեն դերասանի չեն տալիս: Բայց որ Վրույրն իսկապես օժտված ու տաղանդավոր դերասան է, չեմ կարող  ժխտել: Եթե ես լինեի ռեժիսորը, կամ գեղարվեստական ղեկավար կաշխատեի, Վրույրի ուժերը լավագույնս  օգտագործեի: Դա ի շահ ոչ Վրույրի, ոչ էլ` թատրոնի, այլ ի շահ հանդիսատեսի:

Որպես դրամատուրգ` չունե՞ք պիես, որ իրեն հարմար լինի, որ ռեժիսորները դեր տան նրան:

– Իմ «Սիմոն թագավորը» շատ բարդ դեր էր: Վրույրն այնպես կերտեց այդ կերպարը, որ ինձ թվաց, թե դա հենց իր համար էի գրել: Հրաշալի ներկայացում եղավ, ցավոք, երկար կյանք չունեցավ, երեւի թե, կապված Վրույրի անձնավորության հետ:

«ԵԹԵ ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ ԼԻՆԻ, ԵՎ ԱԳՆԵՍԱՆ ՀԱՂԹԻ, ՎԵՐՋ ԿԴՐՎԻ ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐԻՆ»

Այս ամենի եզրահանգումն ինչպե՞ս եք տեսնում:

– Չեմ հիշում` Լենինն էր ասում, թե Մարքսը` Մարդն ամենաթանկ կապիտալն է: Եթե անգամ մարդիկ, որոնք որոշել էին, որ պետք է մրցույթին մասնակցեն, բայց ինչ-ինչ հանգամանքներով զսպել են իրենց, կամ չեն հասցրել, ճիշտ կլինի այդ մրցույթը կրկնել: Բոլորին դրսեւորվելու հնարավորություն տալ: Բոլորիս նպատակն ի վերջո այն չէ, թե Պողոսը կլինի տնօրենը, կամ` Պետրոսը, այլ` հասուն կարգին տնօրեն ունենալը: Եթե այդ երկուսը մասնակցեն ու, ենթադրենք, Ագնեսան հաղթի, բնական է, բամբասանքները շարունակվելու են, եթե նոր մրցույթ լինի, եւ Ագնեսան հաղթի, գա թատրոն, վերջ կդրվի բամբասանքներին, ու այդ աղջիկն էլ բարոյական առումով ավելի հզոր կզգա իրեն, որ տեսեք` մի քանի հոգու հետ մրցեցի ու հաղթեցի:

Հնարավոր է, Գյումրու թատրոնի նման համախմբվեն ու նորից ընտրություննե՞ր նշանակեն:

– Չեմ կարծում, որ Վանաձորի թատրոնն այդքան համախումբ է, այնտեղ ուղղակի թիմեր են գործում, խմբակներ, որ ամեն մեկն իր թելն է թելում: Այդպիսի տրամադրություն չեմ զգացել, թե ողջ թատրոնը կանգնած է, որ նորից մրցույթ լինի:

«ՈՉ ՈՔ ՈՉ ՄԵԿԻ ՁԵՌՔԸ ՉԷՐ ԲՌՆԵԼ»

ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ մեզ հետ զրույցում փաստեց, որ Վանաձորի թատրոնի խնդիրըԳյումրիից տարբերվում է: Image result for հակոբ ղազանչյանԸստ ՀԹԳՄ նախագահի`Գյումրիի թատրոնի բորբոքումը օբյեկտիվ էր, բայցՎանաձորի թատրոնի պարագայում չի հասկանումխնդիրը: Ավելին` Հ. Ղազանչյանի մոտ այնբուտաֆորիկ կոնֆլիկտի տպավորություն է թողնում.«Գյումրիի խնդիրն այն էր, որ կոլեկտիվը իրազեկ չէր եղել հայտարարված մրցույթի մասին, եւ իրենց թեկնածուին հնարավորություն չէր եղել դրսեւորվելու: Արդեն երկրորդ անգամ մրցույթը հայտարարված է, դիմել են մարդիկ, ու կկայանա դեկտեմբերի 9-ին, տեսնենք` արդյունքն ինչ կլինի: Վանաձորի պարագայում ուղղակի չեմ հասկանում, թե կոնֆլիկտն ինչում է, չեմ հասկանում անանուն նամակի իմաստը: Բան ունեք ասելու, ի հայտ եկեք տեսնենք` ովքեր եք, ձեր կարծիքն արտահայտեք, գուցե համաձայնենք ձեր կարծիքի ու փաստերի հետ: Երկրորդը` բոլորը գիտեին, որ նոր տնօրենի մրցույթ է հայտարարված, եթե մարդիկ կային, որ ուզում էին այլ թեկնածու լինի, թող դիմեր, ոչ ոք ոչ մեկի ձեռքը չէր բռնել: Այս ամենը մի տեսակ շինծու է, հորինվածք, բուտաֆորական կոնկֆլիկտի տպավորություն է թողնում: Լավ կլիներ, որ անանուն բողոքողները անհարմար չզգային, եթե լուրջ արվեստագետներ են, իրավունք ունեն թատրոնի ճակատագրի մասին մտածելու, թող ասեն խնդիրը: Չնայած, որքան էլ որ անանուն լինի, ես մեկ առ մեկ գիտեմ նամակի հեղինակներին, նկատի ունեմ թող բոլորն իմանան: Հիմա մրցույթը հայտարարված էր, ով ուզում էր` թող մասնակցեր: Այդքան էլ հեշտ ու պարզ բան չէ, որքան գիտեմ, 500 հարց կա, պետք 90 թե 95 տոկոս պատասխաններն ապահովվի: Իմ կարծիքով` իրավիճակը բորբոքելու կարիք չկա, ընդամենը` եթե կար սեփական թեկնածու, եւ եթե հայտնի թեկնածուներից որեւէ մեկին դեմ էին, թող ներկայացնեին լուրջ հակակշիռ ունեցող մեկին, եւ քաղաքակիրթ ձեւով ամեն ինչ լիներ, ոչ թե այսպես` ամեն թատրոնում կռիվ ու ղալմաղալ: Հիմա օրենքը սա է, հո ամիսը մեկ չենք ասելու, վա՜յ, այս ինչ եղավ, ինչո՞ւ այսպես եղավ… Կողմ եմ, որ օրենքը փոխվի, ու նախարարը նշանակի թատրոնի տնօրենին, ինչին կողմ եմ երկու ձեռքով, այդ դեպքում ամեն ինչ կլինի առանց այս խժդժությունների»:

 

Հեղինակ՝ Լիլիթ Եղիազարյան 

Աղբյուրը՝ iravunk.com

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...