Վաճառքի կհանի Ջոն Լեննոնի ավելի քան 100 ձեռագիր

Sotheby’s աճուրդի տունը 2014թ. հունիսի 4-ին վաճառքի կհանի Ջոն Լեննոնի ավելի քան 100 ձեռագիր, այս մասին հայտնում է Arts Beat-ը։

Հավաքածուն, որն իր մեջ ներառում է 89 նմուշներ, բաղկացած է պատմվածքներից, բանաստեղծություններից և երաժշտի նկարներից։ Ձեռագրերի մեծամասնությունը նրա կենդանության օրոք հրապարակվել է «In His Own Write» և «A Spaniard in the Works» գրքերում։

Ամենաթանկ նմուշը «The Singularge Experience of Miss Anne Duffield» պատմվածքի ձեռագիրն է՝ 70 հազ. դոլար։

Բոլոր ձեռագրերի տերը Թոմ Մաշլերն է, ով 1960-ականներին աշխատել է բրիտանական Jonathan Cape հրատարակչությունում։

Տարածել`
Share

You may also like...