Վաճառքի են հանվում Հիլարի Քլինթոնի նոր հուշագրությունները

Վաճառքի են հանվում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նոր հուշագրությունները, տեղեկացնում է BBC-ն։

«Դժվար այլընտրանքներ» գրքում, որը վաճառքի դուրս կգա այսօրվանից, Հիլարի Քլինթոնը ներկայացնում է իր տեսակետներն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ, որոնք տարբերվում են Բարաք Օբամայի դիրքորոշումից։

Նշվում է, որ գրքի հայտնվելը պետք է օգնի Քլինթոնին որոշում կայացնել հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, որոնք կկայանան 2016թ.-ին։

 

 

 

Տարածել`
Share

You may also like...