Վաճառվում է «Կնքահայրը» և «Թիկնապահը» ֆիլմերի առանձնատունը

hayeli.am-ը գրում է՝

Բեվերլի Հիլսում կրկին վաճառքի է հանվել մեդիամագնատ Ուիլյամս Ռենդոլֆ Հյորստի նախկին առանձնատունը, որում նկարահանվել են «Կնքահայրը» և «Թիկնապահը» ֆիլմի կադրերը: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:

Ի թիվս տանն ապրած այլ հայտնիների՝ այստեղ են ապրել նաև ԱՄՆ-ի 35-րդ նախագահը` Ջոն Քենեդին և նրա կինը` Ժակլինը: Նրանք այստեղ են անցկացրել իրենց մեղրամիսը: Այստեղ է ապրել նաև հայտնի դերասանուհի Մերիոն Դևիսը:

Այժմ տունը պատկանում է ֆինանսիստ Լեոնարդ Ռոսսին: 2007 թ-ին նա արդեն վաճառքի էր հանել իր առանձնատունը 95 միլիոն դոլարով, իսկ 2010 թ-ին նա հայտարարեց սնանկանալու մասին: Դրանից հետո տունը վարձով է տրվում Լոս Անջելես ժամանած հայտնիներին` 1 ամիսը 600 հազար դոլարով: Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը:

Այժմ Ռոսսը ցանկանում է տունը վաճառել 195 միլիոն դոլարով:

Տարածել`
Share

You may also like...