Վահրամ Մխիթարյանի ֆիլմը ուկրաինական «Երիտասարդություն» կինոփառատոնի հատուկ մրցանակին է արժանացել

«Երիտասարդություն» կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը բաժին է հասել ռեժիսոր Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայրը» ֆիլմին (Լեհաստան, Հայաստան):
Նախօրեին Իվան Ֆրանկոյի անվան Ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնում տեղի էր ունեցել միջազգային «Երիտասարդություն» 45-րդ կինոփառատոնի հանդիսավոր բացման արարողությունը, որի ընթացքում պարգեւատրվել են հաղթող ֆիլմերը, տեղեկացնում են կազմակերպիչները:
Կիեւի միջազգային «Երիտասարդություն» կինոփառատոնի գլխավոր մրցանակը եւ 10 000 դոլարի հավաստագիրը ստացել է «Արքայադուստրը» ֆիլմը, ռեժիսոր՝ Թալի Շալոմ-Էզեր (Իսրայել):
Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթող է դարձել «Պիկադերո» ֆիլմը, ռեժիսոր՝ Բեն Շերոք (Մեծ Բրիտանիա, Իսպանիա), որը մրցանակ է ստացել եւ 1250 դոլարի հավաստագիր: Լիամետրաժ մրցույթի եւս մեկ հաղթող՝ Խայրո Բուստամանտեի «Իշկանուլ» ֆիլմը (Գատեմալա, Ֆրանսիա) մրցանակ եւ 1250 դոլարի դրամական հավաստագիր է ստացել:
Միջազգային կարճամետրաժ մրցույթի հաղթող է դարձել «Ճկույթ» ֆիլմը, ռեժիսոր՝ Տոմաշ Չիխոն (Լեհաստան): Այն պարգեւատրել են 2500 ամերիկյան դոլարի հավաստագրով:
Ժյուրիի հատուկ մրցանակը բաժին է հասել «Կաթնեղբայր» ֆիլմին, ռեժիսոր՝ Վահրամ Մխիթարյան (Լեհաստան, Հայաստան) եւ «Դե Սմեթ» ֆիլմին, ռեժիսորներ՝ Վիմ Հյոդենս, Թոմաս Բարտեն (Նիդերլանդներ, Բելգիա), տեղեկացնում է Analitikaua-ն:
- Previous Մարոկկացի նկարիչն իր աշխատանքներն աճուրդի կհանի՝ հօգուտ հայերի
- Next Black Sabbath-ը 2016թ. հրաժեշտի շրջագայության կմեկնի