Վախճանվել է քանդակագործ Թերեզա Միրզոյանը

ՀՀ  մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ օգոստոսի 7-ին, 94 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր  նկարիչ, քանդակագործ Թերեզա Միրզոյանը:

Արվեստագետը ստեղծագործել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառներում։

Նրա  արվեստում գերակշռող թեմաներն են սերը, մայրությունը և գարունը:

Նախարարությունից տեղեկացնում են, որ անվանի քանդակագործի հոգեհանգստի արարողությունը կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 19։00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` օգոստոսի 10-ին, ժամը 12։00-14։00-ն Հայաստանի նկարիչների միությունում (Աբովյան փող. 16 շենք): Հուղարկավորությունը  Երևանի քաղաքային գերեզմանատանը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed