Վախճանվել է «Փոքրիկ Վերան» խորհրդային սկանդալային ֆիլմի ռեժիսորը

Կյանքից հեռացել է սովետական եւ ռուսական հայտնի ռեժիսոր, խորհրդային «Փոքրիկ Վերան» սկանդային ֆիլմի հեղինակ Վասիլի Պիչուլը:

«Այսօր կյանքից հեռացել է ռժիսոր Վասիլի Պիչուլը: Բոլորովին վերջերս՝ իմ գործընկեր Սերյոժ Զուեւը: Կյանքն անսպասելիորեն կարճ է լինում: Պահպանեք մտերիմներին»,- Twitter-ում գրել է դերասանուհի Իրինա Բեզրուկովան:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Վասիլի Պիչուլը վախճանվել է 55 տարեկանում: ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, նա մահացել է թոքերի քաղցկեղից։

Տարածել`
Share

You may also like...