Վախճանվել է իտալացի հայտնի գրող Սեբաստիանո Վասսալին

Իտալացի հայտնի գրող, գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու Սեբաստիանո Վասսալին մահացել է Նովարա քաղաքում 73 տարեկան հասակում։ Ինչպես լրագրողներին հայտնել է գրողի ընկեր, Նովարայի գրական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ռոբերտո Չիկալան, մահը վրա է հասել ոչ տեւական, սակայն անբուժելի հիվանդության պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վասսալին իտալական պոստմոդերնիստական արձակի վառ ներկայացուցիչներից է։ 1960-1970-ական թթ. նա Gruppo 63 միության նախագահն էր եւ գտնվում էր նեոավանգարդիստական ուղղության ուժեղ ազդեցության տակ, որն իր հետքն է թողել նրա հետագա գործունեության վրա։
Վասսալին հեղինակ է մի քանի վեպերի, որոնցից հատկապես մեծ հռչակ են վայելում «Աշխարհի ոսկին» (1987) եւ «Հիմերան» (1990)։ 2015թ. մարտին նրան առաջադրել էին գրականության Նոբելյան մրցանակի։
- Previous Սիրիայի մշակույթի նախարարն առաջարկել է Սիրիայում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպել
- Next Արա Մալիքյանը Կոմիլյասի օգոստոսյան փառատոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգ կներկայացնի