Վալերի Գերգիևի ղեկավարած սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա սիրիական Պալմիրայում

Վալերի Գերգիևի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն այսօր համերգով հանդես կգա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրված սիրիական Պալմիրայում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մայիսի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով 17:00-ին, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ժողովրդական արտիստ Գերգիևի ղեկավարությամբ «Պալմիրայի մասին աղոթքով: Երաժշտությունը կենդանացնում է հնագույն պատերը» խորագրով համերգ կտա Պալմիրայի աշխարհահռչակ ամֆիթատրոնի հարթակում»,- հայտնել են թատրոնից։
Պալմիրան 2015 թվականի մայիսից եղել է «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ: Գրոհայինները Պալմիրայում թալանել և ավերել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված բազմաթիվ հուշարձաններ:
2016 թվականի մարտի վերջին սիրիական բանակն ազատագրել է Պալմիրան: Մոսկվան խոստացել է մասնակցել հնագույն քաղաքի վերականգնմանը:
- Previous Սերժ Թանկյանի նոր երգը՝ «Արցախ»-ը, նվիրված է հայ զինվորներին
- Next Թութանհամոնի դամբարանը կառուցվել է կնոջ համար