Սև-սպիտակ բնապատկերներ՝ փիլիսոփայական մոտեցմամբ
Դերեք Թոյնեն (Derek Toye) լուսանկարիչ է Օնտարիոյից (Կանադա), ում սև-սպիտակ լուսանկարների շարքում թագավորում է խաղաղությունն ու ներդաշնակությունը: Հաճախ նրա լուսանկարներում կարող եք տեսնել միայնակ ծառեր, լքված տներ կամ ճանապարհներ, որոնք անհետանում են հորիզոնում:
Լուսանկարիչն իր նկարներում մեծ տեղ է հատկացնում բաց տարածություններին, որոնք ասես ինքնին խոսում են այն հանգստության մասին, որը տիրում է վերջինիս աշխատանքներում և յուրատիպ պատկերում մենակության ձգտողի ներաշխարհը:
Սև-սպիտակ գունապնակը հնարավորություն է տալիս Դերեք Թոյնեին բնապատկերները վերածել արտահայտիչ պատկերների, որոնցում տիրում է լույսով ողողված լռությունն ու խորհրդավորությունը:
- Previous Մեր զինանշանը ծիծաղելի սխալներով է ներկայացվում. նկարիչ
- Next ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը